Լրահոս 24/7
15.07.2024

ՀՀ-ի և ԱՄՆ ՄԶԳ CNFA ընկերության միջև հուշագիր է ստորագրվել

ՀՀ-ի և ԱՄՆ ՄԶԳ CNFA ընկերության միջև հուշագիր է ստորագրվել

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ կիրարկման, կառավարման անհրաժեշտ գործիքակազմի ներդնման և մարդկային կարողությունների զարգացման նպատակով՝ հուշագիր է ստորագրվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրն իրականացնող CNFA ընկերության միջև։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

Փաստաթուղթը կնքվել է ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի և ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանի միջև՝ նախարար Նարեկ Մկրտչյանի ու Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔիի գլխավորությամբ։

Հուշագրի շրջանակում կողմերը ստանձնել են պարտավորություն՝ մեկտեղել ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ իրականացման, ինչպես նաև մոնիթորինգի և հաշվետվողականության մշակման չափորոշիչների ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել հանրային կրթության և իրազեկման ռազմավարությունների, այս ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ունեցած համագործակցության ուղղությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։

Բարձր գնահատելով կազմակերպության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունավետությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ և՛ սոցիալական պաշտպանության, և՛ աշխատանքի ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ մշակված բազմաթիվ ծրագրերն իրենց նշանակալի ներդրումն են ունեցել այդ բնագավառների զարգացման գործում։

Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ Նարեկ Մկրտչյանն ասել է, որ նախարարության քաղաքականության առանցքում այժմ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ աջակցության ծրագրերն են։

Այս համատեքստում նախարարն անդրադարձել է Վաշինգտոնում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔիի հետ հնարավորություն են ունեցել քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

«ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանային ապահովման ու տնտեսական ներառման ուղղությամբ այժմ ՀՀ Կառավարության կողմից իրականացվում են երկարաժամկետ ծրագրեր։ Այս փուլի համար կարևոր եմ համարում նաև այս հուշագրի ստորագրումը, որը հնարավորություն կտա ապահովել ընթացիկ ծրագրերի դիմակայունությունն ու առավել արդյունավետ ընթացքը»,- ասել է նախարարը։

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ