Վերադարձել եմ մասնավոր կյանք և արդեն ունեմ իմ պլանը․ Վահան Քերոբյան

Արդեն մեկ ամիս է, ինչ ես վերադարձել եմ մասնավոր կյանք և արդեն ունեմ իմ պլանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Վահան Քերոբյանը։

«Առաջինը, ինչի մասին ուզում եմ կիսվել հիմա, Մանթաշյանց գործարարների միությանն իմ վերամիանալն ու Մանթաշյանց 100 հարթակում իմ առաքելության մասին է։ Որպես նախաբան պետք է ասել, որ Մանթաշյանցն արդեն 5 տարեկան է և միավորում է 620 հայ բիզնեսմենների՝ մոտ 10 երկրի 17 մասնաճյուղերում։

Այն հանդիսանում է երևի թե ամենաակտիվ և ամենախոշոր հայ գործարարների ցանցը, որտեղ գործարարները ձևավորում են կապեր, կիսվում են իրենց փորձով, ձեռք են բերում նոր և արդիական գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև իրենց ընդհանուր շահն են ներկայացնում պետական և այլ մարմինների հետ հաղորդակցվելիս։

Մանթաշյանց 100-ը, որի զարգացմանը ես տրամադրելու եմ իմ ժամանակի մի մասը, նպատակ ունի միավորել խոշոր հայ գործարարներին՝ ձևավորելու անհրաժեշտ ձգտում, գիտելիք և հմտություններ՝ կերտելու միջազգային մրցունակ ընկերություններ և/կամ օգնել դրանք էլ ավելի զարգացնել։

Պատրաստակամությամբ կպատմեմ, թե ինչ գործիքներով ենք պլանավորում դրան հասնել։ Այս հարթակին կարող են անդամակցել միայն այն գործարարները, ովքեր ունեն 4մլրդ դրամից ավել տարեկան շրջանառություն ունեցող բիզնես Հայաստանում, կամ 50մլն ԱՄՆ դոլարից ավելի շրջանառությամբ բիզնես՝ եթե այլ երկրներից են։ Վստահ եմ, որ մարդիկ, ովքեր կմիանան այս հարթակին, կարճ ժամանակ անց կզգան դրա արդյունավետ և օգտակար լինելը։

Ես, նախարար եղած ժամանակ, մեծ կարևորություն եմ տվել պետություն-մասնավոր երկխոսությանը, որպեսզի հնարավորինս ուժեղանան տարբեր միությունները, ասոցիացիաներն ու ակումբները, որոնք կարող են հակակշիռ լինել պետական կառույցներին՝ դրանց զսպելով կողմնակալ և լավ չհիմնավորված որոշումներ կայացնելուց։

Դրան հասնելու համար հաճախակի և պարբերական են եղել հանդիպումները և համագործակցությունը ոչ միայն վերը նշված, այլև մի շարք այլ նմանատիպ կազմակերպությունների հետ, որի արդյունքում լուծվել են բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, ինչպես նաև կանխվել են բազմաթիվ սխալ և չհավասարակշռված որոշումներ։ Նման կազմակերպությունների ուժեղանալը նաև կարևորագույն հենասյուն է ժողովրդավարության կայացման համար»,-նշել է Քերոբյանը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

7 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

7 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

7 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

7 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

7 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

8 hours ago