Դսեղում առողջության նոր և տարածելի մոդելով կենտրոնի ստեղծման հանձնառությունն ամրագրված էր Առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման գործողությունների պլանում։
Այն բուժծառայություն է մատուցելու համայնքի 4000֊ից ավելի բնակչությանը։
«Առողջապահության նախարարության և մեր կառավարության քաղաքականության ուղեծիրներից մեկը հենց այստեղ է ամփոփված` նախ ունենալ առողջության պահպանման քաղաքականություն, կանխարգելում, առողջապահական գրագիտություն, ծախսարդյունավետ միջոցներով ճիշտ և ժամանակին բուժօգնություն։ Սա մի համապարփակ գաղափար է, ջանքերի մեկտեղման լավ արդյունք, որից շահելու է մեր քաղաքացին»,-նշել է նախարարը։
Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջության առաջնային պահպանման օղակի այս նոր մոդելը կնպաստի ամբուլատոր օղակի հասանելիությանը, կընդլայնի մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, կբարձրացնի պացիենտների ներգրավվածությունը և կձևավորի բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունների նոր մշակույթ։
Նա շնորհակալություն է հայտնել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Գարո Արմենին, թիմին, Լոռու մարզպետարանին, տեղական ինքնակառավարման մարմնին` համատեղ աշխատանքի համար։
Այստեղ հունիսի 1-ին մեկնարկել է պիլոտային ծրագիրը, որն անդրադառնում է բուժառուին մատուցվող առողջապահական ծառայության ողջ ընթացքին։
Նախապես ուսումնասիրվել են առկա խնդիրները, ռեսուրսները և բնակչության կարիքները։
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…
Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…
Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…