Լրահոս 24/7
16.07.2024

ՀՀ-ն հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը. Միրզոյան

ՀՀ-ն հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը. Միրզոյան

Հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին։

Նախարար Միրզոյանը հանդես է եկել ստորև ներկայացված ելույթով.

«Պարո՛ն նախագահ,

Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում:

Այս տարվա ֆորումի թեման չէր կարող ավելի արդիական լինել, քանի որ համաշխարհային հանրությունը բախվում է բազմաթիվ փոխկապակցված մարտահրավերների և ճգնաժամերի՝ փորձելով կատարել կայուն զարգացման նպատակների խոստումը:

2023թ. սեպտեմբերին ընդունված քաղաքական հռչակագիրն ընդգծեց, որ 2030թ. օրակարգը մնում է կայուն զարգացման հասնելու մեր հիմնական ճանապարհային քարտեզը, մինչդեռ կայուն զարգացման նպատակները և դրանց թիրախները միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը և հասնել գենդերային հավասարության և բոլոր կանանց ու աղջիկների դերի ամրապնդմանը հասնելուն:

Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել է Գլխավոր քարտուղարն իր վերջին զեկույցում, բազմաթիվ համընկնող ճգնաժամերը բացասաբար են ազդել կայուն զարհացման նպատակների իրականացման գլոբալ առաջընթացի վրա՝ բարձրացնելով աղքատության մեջ հայտնված մարդկանց թիվը, թուլացնելով պարենային անվտանգությունը, մեծացնելով անհավասարությունը և ընդլայնելով գենդերային խզումը՝ խոցելի խմբերի վրա հատուկ ազդեցությամբ: Ուժի կիրառումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները և էթնիկ զտումները շարունակում են ձևավորել միջազգային հարաբերությունները։

Միջազգային հանրության համերաշխությունն ու արդյունավետ համագործակցությունը վճռորոշ նշանակություն ունեն այս բացասական միտումը փոխելու և ապագա սերունդների համար ավելի ապահով և լավ աշխարհ թողնելու համար: Հավաքականորեն որպես համաշխարհային հանրություն, մենք կարող ենք իրականացնել հավակնոտ և փոխակերպող փոփոխություններ, երբ լինի բավարար քաղաքական կամք և վճռականություն:

Այստեղ կցանկանայի նշել այն հարցապնդումը, թե արդյոք մենք ի վիճակի ենք ոչ միայն մեր ձայնը լսելի դարձնել, այլ նաև օրինակով ցույց տալ, որ նման միտումի փոփոխությունը հնարավոր է:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանն այն երկրների թվում էր, որոնք վերջին չորս տարիների ընթացքում ստիպված էին դիմակայել բազմաթիվ ճգնաժամերի: Մինչ մենք փորձում էինք մյուս երկրների նման հաղթահարել համաշխարհային համաճարակը, դրան զուգահեռ լայնածավալ պատերազմը, ագրեսիան Հայաստանի դեմ, Լեռնային Ղարաբաղում շրջափակման և էթնիկ զտումների արդյունքում շուրջ 115.000 հայերի ներհոսքը ՀՀ կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ մեր գործադրած ջանքերը լուրջ վտանգի տակ դրեցին:

Այնուամենայնիվ, անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը և իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը՝ կառուցելով ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պաշտպանելով մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, նպաստելով սոցիալական ներառականությանը, գենդերային հավասարությանը և երիտասարդության հնարավորությունների խթանմանը: Մարդը կենտրոնական դեր է խաղում մեր Կառավարության՝ 2030թ. օրակարգի իրականացման ջանքերում:

Ավելի ուշ, օրվա ընթացքում ես կներկայացնեմ Հայաստանի երրորդ կամավոր ազգային զեկույցը, որը կարևոր փորձ է՝ գնահատելու կայուն զարգացման նպատակներին հասնելու առաջընթացն ու մարտահրավերները՝ միաժամանակ բացահայտելով քաղված դասերը:

Եզրափակելով՝ ես վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը 2030թ. օրակարգի իրականացմանը և ավելի լավ վերականգնելու ջանքերին՝ ոչ ոքի չթողնելով հետևում: Մինչ մոտենում ենք ապագայի գալիք գագաթաժողովին, Հայաստանը պատրաստ է նպաստել հեռանկարային ապագայի և արդյունքներին միտված «Ապագայի Պակտի» ընդունմանը:

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ