Լրահոս 24/7
16.07.2024

Դատախազությունը վերականգնել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամ վնասը

2023 թվականի հուլիսի 25-ին բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շինությունների համալիր կառուցապատող ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի վերաբերյալ հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը):

2024 թվականի մարտի 22-ին վարույթն իրականացնող մարմինը, հանգելով հետևության, որ ընկերության փաստացի ղեկավար, մեղադրյալ Ռ.Կ.-ն վճարել է չվճարված 206 մլն 659 հազար դրամ հարկերը, առկա են նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր՝ միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

2024 թվականի մարտի 26-ին հսկող դատախազը մերժել է ներկայացված միջնորդությունը և մի շարք վարութային գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություն է տվել նախաքննություն իրականացնող քննիչին:

Դատախազի հանձնարարության հիման վրա կատարված վարութային գործողությունների արդյունքում՝ ընկերությունում հաշվարկվել է լրացուցիչ 224 մլն 641 հազար դրամի չափով, այսինքն՝ ընդհանուր 431 մլն 300 հազար դրամ հարկային պարտավորություն:

Արդյունքում՝ Ռ.Կ.-ն ամբողջությամբ հատուցել է նաև 224 մլն 641 հազար դրամ հարկը՝ ընդհանուր վերականգնելով 431 մլն 300 հազար դրամի չափով պետությանը պատճառված վնասը:

2024 թվականի հուլիսի 15-ին հսկող դատախազը որոշում է կայացրել ոչ արդարացնող հիմքով Ռ.Կ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40

Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02

Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42

Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52

Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03

Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28

Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40

Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11