

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահում է ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլին՝ չնայած նրան, որ նրան վստահված գործակալությունը չի կարողացել կանխել հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։ Այդ մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
«Բայց, այո, նա վստահություն ունի», – ասել է նա՝ կիսելով Չիթլի վերաբերյալ իր ներկայիս տեսակետը: Միաժամանակ, Ժան Պիերը հաստատել է, որ Բայդենը վստահություն է պահպանում ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասի նկատմամբ։ Գաղտնի ծառայությունը, որը զբաղվում է, մասնավորապես, պետական բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահի թեկնածուների և ամերիկացի նախկին առաջնորդների պաշտպանությամբ, ենթակա է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…