Ուկրաինայում 42 000 մարդ պաշտոնապես անհետ կորած է

Ուկրաինայի հատուկ հանգամանքներում անհետ կորածների միասնական գրանցամատյանում ներկայում նշված է, որ որոնվում է անհետ կորած 42 000 մարդ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության՝ հատուկ հանգամանքներում անհետ կորածների բաժնի ղեկավար Դմիտրի Բոգատյուկը։

«Ընդհանուր առմամբ, գրանցամատյանի վարման սկզբից մինչ օրս մուտքագրվել են անհետ կորած համարվող ավելի քան 51 000 անձի տվյալներ։ Այս պահին այդ թիվը ներառում է նաև նրանց, ովքեր մինչ այժմ որոնվում են։ Նրանք շուրջ 42 000 են», – նրա խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմ» պետական լրատվական գործակալությունը։

Ինչպես նշել է Բոգատյուկը, ՆԳՆ-ն նաև տվյալներ ունի մոտ 7000 մարդու մասին, որոնց մասին տեղեկություններն արդեն հաստատվել են։ Ըստ պաշտոնյայի՝ նրանցից 3000-ի գտնվելու վայրը հաստատվել է, նրանք ողջ և առողջ են․ նրանց մեծ մասը նախկին ռազմագերիներ են։

Բացի այդ, կա 4000 նույնականացված մարմին՝ մեծ մասը զինվորներ, որոնք համարվում էին անհետ կորած։Բոգատյուկը նաև մատնանշել է մարտական գործողությունների ​​գոտի ուղարկված զինվորականներից ԴՆԹ-ի նմուշներ վերցնելու առումով առկա խնդիրները՝ նշելով, որ երկրի պաշտպանության նախարարությունը ներկայում նման ընթացակարգ չի իրականացնում։

2024 թվականի մարտի դրությամբ Ուկրաինայում անհետ կորած էր համարվում ավելի քան 50 000 մարդ։

Թիվ 1

Recent Posts

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

11 minutes ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

41 minutes ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

2 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

2 hours ago

Էրդողանի փորձությունը

Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…

4 hours ago

Զելենսկին պետք է ներողություն խնդրի․ ԱՄՆ պետքարտուղար

Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…

5 hours ago