Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ԵՄ-ում ձայնի իրավունքից

Եվրախորհրդարանի 63 անդամից բաղկացած խումբը դիմել է Եվրամիության ղեկավարությանը` խնդրելով Հունգարիային զրկել Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքից՝ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա և Պեկին կատարած վերջին այցերի պատճառով:

«Եվրամիության Խորհրդում Հունգարիայի նախագահությունը նոր է սկսվել, սակայն վարչապետ Օրբանն արդեն զգալի վնաս է հասցրել՝ օգտվելով և չարաշահելով Եվրամիության Խորհրդի նախագահողի դերը»,- ասվում է եվրախորհրդարանականների հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված նամակի հեղինակները նշել են, որ Օրբանը Վլադիմիր Պուտինին և Սի Ծինփինին այցելելիս «միտումնավոր տպավորություն է ստեղծել, որ գործում է ամբողջ Եվրամիության անունից», թեև իրականում նման լիազորություններ չուներ։

Եվրոպացի խորհրդարանականները նշել են նաև, որ Հունգարիայի վարչապետը առաջ է քաշում օրակարգ, որը հակասում է ԵՄ դիրքորոշմանը։

Նրանք, մասնավորապես, մատնանշել են Օրբանի փորձերը՝ ամեն գնով հրադադարի հասնել Ուկրաինայում՝ առանց Կիևի դիրքորոշումը հաշվի առնելու:

Նրանք կոչ են արել «որքան հնարավոր է շուտ վճռական միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանխվի հետագա վնասը ոչ միայն ԵՄ հեղինակությանը, այլև ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին»:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

12 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

13 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

13 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

14 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

14 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

14 hours ago