ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ:
«Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարությունը կարևորում է սեյսմիկ պաշտպանությունը:
Ծառայության արդիականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ համագործակցելով նաև միջազգային գործընկերների հետ։ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի աշխատակիցներն արել ու շարունակում են անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի սեյսմիկ անվտանգությունը, և ուժեղ երկրաշարժը չվերածվի համազգային աղետի, ինչպես եղավ 1988-ի դեկտեմբերին:
Հենց Սպիտակի աղետալի երկրաշարժի դասերը հաշվի առնելով՝ 1991 թ. հուլիսի 17-ին ստեղծվեց միասնական պետական կառույց, որի գործունեության գլխավոր նպատակն էր պետության և բնակչության սեյսմիկ ռիսկի նվազեցումը, սեյսմիկ անվտանգության ապահովումը: Այդ նպատակն արդիական է նաև այսօր։
Հայաստանի Հանրապետությունն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը սեյսմիկ ռիսկի նվազեցման, ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման, երկրաշարժերից պաշտպանվելու վարքականոնները բնակչությանն ուսուցանելու, երկրաշարժից տուժածների որոնումն ու փրկարարական աշխատանքները համակարգելու գործում: Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա նվիրյալ աշխատանքի համար և կրկին շնորհավորում մասնագիտական օրվա կապակցությամբ»,- ասված է ուղերձում:
Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…
Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…