Ռուսական տեսչությունն՝ ընդդեմ ՀՀ-ից արտահանված լոլիկի ու խնձորի

Ռուսաստանի սանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Россельхознадзор) հուլիսի 4-ին գրությամբ դեմել է Հայաստանի սննդի անվտանգության տեսչություն (ՍԱՏՄ)՝ հայտնելով, որ 2024թ․ ապրիլ-հունիսին Հայաստանից ներմուծված մրգային և բանջարեղենային արտադրանքներում խախտումներ են հայտնաբերվել։

Ըստ նամակի՝ 2024 թվականի ապրիլ-հունիս ամիսներին լոլիկի ու խնձորի մեջ արձանագրվել է թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափերը գերազանցելու 8 նոր դեպք:

Россельхознадзор-ը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կրկնել ծառայողական հետաքննություն անցկացնելու խնդրանքը։

Նաև տեղեկացրել է ՌԴ «վտանգավոր ապրանքների» մատակարարումը կանխելու համար ձեռնարկված միջոցների մասին․ «Խնդրում եմ՝ սկսած 15.07.2024թ․ հետևյալ մատակարարներին դադարեցնել ապրանքների մատակարարումները Ռուսաստան՝ մինչև արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն»,- ասված է կառույցի ղեկավարի գրության մեջ։

Այս գրության վերաբերյալ հայկական կողմը դեռ պարզաբանում չի տվել։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

13 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

13 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago