ՄԻՊ-ը՝ հավաքների ժամանակ հատուկ միջոցների կիրառման և ուժի գործադրման մասին

Ցանկացած պետական մարմնի ներկայացուցիչ, այդ թվում՝ ոստիկան, որը ենթադրելի է, որ կարող է կատարած լինել որևէ տեսակի իրավախախտում, բնականաբար, պիտի ենթարկվի պատասխանատվության, բայց այստեղ կարևոր է նաև քաղաքացիների կողմից իրավաչափ վարքագծի դրսևորումը: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով վերջին հավաքների ժամանակ ոստիկանների կողմից գործադրված ուժի համաչափությանը:

«Անձանց կողմից ներկայացվող տեղեկատվությունը և իրենց՝ այդ պահի վիճակը ինձ մոտ, այո՛, ձևավորել է այնպիսի եզրահանգում, որ անձանց նկատմամբ գործադրված ուժը համաչափ չի եղել:

Ինչ վերաբերում է հատուկ միջոցների կիրառմանը, այստեղ հատուկ նշեմ, որ ի սկզբանե եմ ասել, որ սա առանձին քննարկման ենթակա հարց պետք է լինի, այսինքն՝ շատ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի այն հարցը, թե արդյոք հատուկ միջոցների կիրառումը եղել է համաչափության պահպանմա՞մբ, թե՞ ոչ: Այս պահին մենք այդ ուսումնասիրությունն իրականացնում ենք»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

13 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

13 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

14 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago