Աշնան ամենասպասված, ջերմ և կոլորիտային Բերքի Տոնը՝ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ փառատոնը, սիրով սպասում է ձեզ։
Տարվա ընթացրում միայն մեկ անգամ, ընդամենը 2 օր արժանավորում ենք հողի աշխատավորի տոնը, միասին ու բարձր տրամադրությամբ վայելում առատ բերքն ու բարիքը, ազգային մշակույթն ու ավանդույթները։
Վայելում ենք նաև ազգային երգն ու պարը, ժամանցային խաղերն ու վարպետաց դասերը։
Հայաստանի բոլոր մարզերից և աշխարհի ավելի քան 10 երկրներից ֆերմերներ, վերամշակողներ ու տնայնագործներ գալիս են ներկայացնելու իրենց արտադրանքը և մեզ հետ միասին տոնելու առկա հաջողություններն ու ձեռքբերումները։
Փառատոնի ընթացքում լինելու է կենդանի երժշտություն, ազգային երգ ու պար և խաղարկություններ։ Փոքրիկների ու պատանիների համար տեղի կունենան հետաքրքիր միջոցառումներ և խաղեր, սպասվում են նաև անակնկալներ:
Ե՞ՐԲ՝ 2024 թ. սեպտեմբերի 14-15-ին, ժամը 11-ից 21:00։
ՈՐՏԵ՞Ղ՝ Ուսուցման Կանաչ Կենտրոնում, Ձորաղբյուր, Բանակի 18














