Լրահոս 24/7
19.07.2024

ՀՀ-ն ոչ միայն չկրճատեց, այլև ավելացրեց կրթության ֆինանսավորումը. Անդրեասյան

ՀՀ-ն ոչ միայն չկրճատեց, այլև ավելացրեց կրթության ֆինանսավորումը. Անդրեասյան

2022-2023 թվականները մեզ համար կրթության ռազմավարության ճշգրտման եւ անելիքների մեկնարկի ժամանակներ էին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, Մատենադարանում անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսի ժամանակ իր ողջույնի ելույթում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով, հաստատվեց կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագիրը՝ դրանից բխող գործողությունների պլանը, բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում կարեւորագույն ծրագրերից մեկը՝ Ակադեմիական քաղաքի ծրագրի հայեցակարգը եւ մեկնարկեցին աշխատանքները այդ բոլոր ուղղություններով:

Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից, որը ունենալով ոչ միայն համավարակի, այլեւ անվտանգության շատ լուրջ խնդիրներ, ոչ միայն չկրճատեց կրթությանն ուղղվող հատկացումները, այլեւ շաևրունակաբար ավելացնում է դրանք: Օրինակ այս տարվա մեր բյուջեն նախորդ տարվանից ավելի է շուրջ 38 տոկոսով, իսկ գիտության ոլորտի ֆինանսավորումը 2018-ի համեմատ աճել է շուրջ 280 տոկոսով»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, հայագիտությունն անգնահատելի նշանակություն ունի՝ դառնալով հետոզոտության, վերլուծության, ճանաչողության անսպառ աղբյուր, որը միշտ արդիական է.

«Հայագիտական հետազոտություններն ու այդ ուղղությամբ աշխատանքը դառնում են պետականության զարգացմանը միտված աշխատանք: Դրանք մեծ հնարավորություն են բացում հայերենի զարգացման համար, որի առաջ կանգնած են նոր մարտահրավերներ գնալով ավելի թվային դարձող աշխարհում իր կենսունակությունը պահելու ուղղությամբ:

Քաղաքակրթական մրցակցության պայմաններում հայագիտության զարգացման խնդիրները, հատկապես հոգեւոր, մշակութային իմաստով, դառնում են նաեւ անվտանգության, այդ թվում տեղեկատվական անվտանգության ապահովման նախապայման: Այս իրավիճակը պահանջում է հայագիտական գործառույթների հզորացում»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը:

Նա տեղեկացրեց, որ ԿԳՄՍՆ-ն բյուջեից միջոցներ է հատկացնում օտարերկրյա պետություններում հայերենի եւ հյագիտական առարկաների դասավանդման համար.

«2024-ի դրությամբ մենք այս ծրագիրն իրականացնում ենք 12 պետությունների 15 կառույցներում: Ծրագրում ընդգրկված են շուրջ 200 ուսանողներ ու հետազոտողներ»:

Նա խոսեց ցանցային հայագիտական հայագիտական համալսարանի ստեղծման մասին, որով հնարավոր կլինի միվորել հայագիտական կենտրոնների կարողությունները:

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ