Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Լուգանսկի Ռոզովկա և Խարկովի մարզի Պեշանոյե Նիժնե գյուղերը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հաջող գործողությունների արդյունքում ուժերի Արևմուտքի խմբավորման ստորաբաժանումները ազատագրել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ռոզովկա և Խարկովի մարզի Պեշանոյե Նիժնե բնակավայրերը, ինչպես նաև գրավել են ավելի շահեկան գծեր ու դիրքեր»,- ասվում է զեկույցում, գրում է Ria.ru-ն։