Լրահոս 24/7
21.07.2024

«Ալավերդին ու նրա շրջակայքը հայ ժողովրդի պատմության քարակերտ մատյանն են»

«Ալավերդին ու նրա շրջակայքը հայ ժողովրդի պատմության քարակերտ մատյանն են»

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ալավերդու օրվա» կապակցությամբ․

«Սիրելի՛ ալավերդցիներ, շնորհավորում եմ ձեզ «Ալավերդու օրվա» կապակցությամբ:

Ալավերդին ծնունդ է առել՝ որպես հանքագործների և մետալուրգների բնակավայր՝ շնորհիվ ձեր արարող և շենացնող տեսակի, ու պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է նաև «Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնը»:

Ալավերդին Լոռու ամենայուրօրինակ բնակավայրերից մեկն է՝ աննկարագրելի գեղեցիկ բնությամբ, պատմական ու մշակութային տեսարժան վայրերով:

Այս բնաշխարհում խոյացած ձեռակերտ հուշարձանները՝ Սանահինի, Հաղպատի, Ախթալայի, Օձունի վանքերը, հնադարյան կամուրջները, հարյուրավոր խաչքարերն ու հուշարձանները իրավունք են տալիս մեզ ասելու, որ Ալավերդին ու նրա շրջակայքը հայ ժողովրդի պատմության քարակերտ մատյանն են: Մենք իրավունք ունենք հպարտանալու և ասելու, որ Ալավերդու օրը նախորդ և ներկայիս սերունդների տոնն է, որը մենք նշում ենք հպարտությամբ ու արժանապատվությամբ:

Անգամ համայնքին պատուհասած տարերային աղետը չկարողացավ կոտրել ալավերդցու լավատեսությունը, տոկունությունը: Պետական բոլոր կառույցների ու միջազգային գործընկերների, կամավորների ուժերը կենտրոնացվեցին համայնքը օր առաջ աղետի պատճառած հետևանքներից ազատելու ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար:

Մեր միասնական ջանքերը արդյունք տվեցին, և մենք կարողացանք շատ կարճ ժամանակահատվածում լուծում տալ առաջնային խնդիրներին: ՀՀ կառավարության որոշմամբ աղետից տուժած ընտանիքները նաև համապատասխան փոխհատուցում կստանան: Աղետի հետևանքների իսպառ վերացման համար, թեև փոքր–ինչ տևական ժամանակահատված է պահանջվում, սակայն ՀՀ կառավարությունը հաստատակամ է ու պատրաստ բոլոր խնդիրներին ամբողջական լուծում տալու հարցում:

Վստահ եղեք, միասնական ուժերով հաղթահարելու ենք բոլոր խնդիրները՝ կառուցելով ավելի բարեկեցիկ քաղաք: Մեր բոլորի ջանքերն ու ալավերդցու արարելու համառ ձգտումը կօգնեն դարձնել սիրելի քաղաքն առավել զարգացած ու ծաղկուն:

Սիրելի ալավերդցինե՛ր, կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ լավատեսություն, անսպառ եռանդ:

Ապրե՛ք և արարե՛ք հայրենի քաղաքում»:

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ