Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, կեսգիշերն անց վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշեց երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր, «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին:
Նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար:

















