Լրահոս 24/7
22.07.2024

«Սևան ստարտափ սամիթը» նորանոր լուծումների ծննդավայրն է. ԲՏԱ նախարար

«Սևան ստարտափ սամիթը» նորանոր լուծումների ծննդավայրն է. ԲՏԱ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ հուլիսի 21-27-ը այցելել է Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացվող տարվա տեխնոմիջոցառումներից «Սևան ստարտափ սամիթ 2024»։

Միջոցառման շրջանակում՝ մեկ շաբաթ շարունակ, տարբեր փուլերում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում ներդրողներին և մենթորներին, մասնակցում են պանելային քննարկումների, սեմինարների, խարույկի շուրջ բանակցությունների, ժամանցային միջոցառումների և ոչ միայն:

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ բացման խոսքով հանդես գալով՝ նախարարը կարևորել է ստարտափների մշակույթը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տեխնոլոգիական աշխարհի համար։

Մխիթար Հայրապետյանն ընգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ձգտում է զարգացնել այդ մշակույթը՝ բարձր տեխնոլոգիների արդյունաբերությունը դիտարկելով որպես մեր տնտեսության շարժիչ ուժ։

Նախարարն իր ելույթում ներկաներին՝ ստարտափ համայնքի ներկայացուցիչներին, արտերկրից ժամանած ձեռներեցներին, հյուրերին ներկայացրել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է նոր գործիքակազմ առաջարկել տեխնոլոգիական համայնքին՝ թիրախային ներդրումների միջոցով զարգացնելու ստարտափ էկոհամակարգն ու խրախուսելու տեխնոլոգիական նոր ընկերությունների մուտքը Հայաստան:

«Ինձ համար իրականում դժվար է նոր բառեր գտնել՝ ընդգծելու ստարտափային մշակույթի կարևորությունը ոչ միայն Հայաստանի, այլև տեխնոլոգիական աշխարհի համար։ Մեզ հայտնի է, որ հայաստանյան բազմաթիվ խոշոր ընկերություններ ներկայացված են եղել այստեղ՝ «Սևան ստարտափ սամիթին», և ես դա ասում եմ մեծ հպարտությամբ։

Այս առումով, ուզում եմ ասել, որ մեզ համար միջոցառումն ինչ-որ իմաստով նորարար մտքի, նոր գաղափարների, տեխնոլոգիական նորանոր լուծումների ծննդավայրն է հանդիսանում»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը միջոցառման մասնակիցներին մաղթել է հաջող և ոգեշնչող շաբաթ: «Սևան ստարտափ սամիթ» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումը կազմակերպվում է 2016 թվականից:

Սամիթին ամեն տարի մասնակցում են հարյուրավոր ստարտափներ, ձեռներեցներ, ներդրողներ, բանախոսներ, մենթորներ աշխարհի տասնյակ երկրներից՝ քննարկելու բիզնես-տեխնոլոգիական գաղափարներ, ներդրումային ծրագրեր, տարբեր թեմաներ: 2018 թվականից ի վեր սամիթը կազմակերպվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում:

Միջոցառման բացումն ազդարարող արարողությունից առաջ նախարար Մխիթար Հայրապետյանը, նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ միջոցառման կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջել են տաղավարներով և ծանոթացել ամենամյա վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումի ընթացքին:

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ