Heinz սննդամթերք արտադրող և Mattel խաղալիքներ արտադրող ընկերությունները միավորվել են՝ թողարկելու համար սահմանափակ քանակությամբ եզակի սոուս «Barbiecue» հիմնված անցյալ տարվա հիթ «Բարբի» ֆիլմի վրա․ թողարկումը համընկնում է Barbie ապրանքանիշի 65-ամյակի հետ:
Սա կետչուպ չէ, այլ վեգան մայոնեզ՝ BBQ սոուսի բաղադրիչներով, որի վրա ավելացվել է բազուկի հյութ՝ դրան վառ վարդագույն երանգ հաղորդելու համար: Աչք գրավող գույնը խոստանում է «գեղեցկացնել բուրգերը», — ասում են Heinz ընկերությունից, ինչպես որ Բարբին ինքն էր անում նորաձևության և խաղալիքների աշխարհում:
Սոուսը հասանելի է բացառապես Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում, իսկ առաջին 5000 շշերը վաճառվում են անմիջապես Heinz կայքի միջոցով:
Heinz-ի հետ այս համագործակցությունը Barbie-ի երկրպագուներին ևս մեկ հնարավորություն է տալիս ծանոթանալու Բարբիի աշխարհին՝ բառացիորեն՝ համտեսելու այն: Մեծ Բրիտանիայում ստանդարտ շշի արժեքը 3,39 ֆունտ է (մոտ 2000 դրամ)․ և, իհարկե, չպետք է մոռանալ Քենի մասին։ Հուսանք, որ թեմատիկ կետչուպ նույնպես կհայտնվի «Կենչուպ» անունով։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…