Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Դավիթ Թորոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) թաեքվոնդոյի մրցումներում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Եվրոպայի համալսարանական խաղերում (G-1) Դավիթ Թորոսյանը, հաղթելով պորտուգալացի և անգլիացի մարզիկներին, կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Թաեքվոնդոյի թիմում ընդգրկված էին Հայաստանի առաջնությունների տիտղոսակիր մարզիկներ, միջազգային տարբեր մրցաշարերի մասնակիցներ Մելինե Հովհաննիսյանը և Դավիթ Թորոսյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՖԿՍՊԻ շախմատի թիմը ևս դարձել էր Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) բրոնզե մեդալակիր:
Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը: Խաղերին մասնակցում են ՀՖԿՍՊԻ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները: ՀՊՏՀ-ի ուսանողները հանդես կգան աղջիկների սեղանի թենիս, իսկ ՀՖԿՍՊԻ ուսանողները՝ պարա սեղանի թենիս և թաեքվոնդո մարզաձևերում:
ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների թիմում ներառված են Մանե Ղազարյանը, Ասյա Պողոսյանը և Հայաստանի անհատական առաջնության չեմպիոն Ռիմա Խլղաթյանը: Մարզիչը ՀՖԿՍՊԻ դասախոս Մեսրոպ Ղուկասյանն է, որն ընդգրկված է նաև Հայաստանի սեղանի թենիսի հավաքականի մարզչական շտաբում:
Պարա սեղանի թենիս մրցաձևում Հայաստանը կներկայացնի ՀՖԿՍՊԻ ուսանող Գևորգ Բեգլարյանը: Նրան կուղեկցի մարզիչը՝ Ռիմա Բեգոյանը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…