Ավինյանը՝ «Վեոլիա Ջրի» և Կառավարության միջև քննարկումների մասին

«Վեոլիա Ջուրը» մոտավորապես 9-10 մլրդ դրամ վարձավճար է տալիս Կառավարությանը պետական գույքը՝ խողովակների ցանցը, օգտագործելու համար: ՀԾԿՀ-ն ամեն տարի մոտ 3-4 մլրդ դրամ հատկացնում է «Վեոլիա Ջրին» ներդրումային ծրագրերի համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ միաժամանակ նշելով, որ միայն մայրաքաղաքում բոլոր խնդիրները լուծելու համար 3-4 մլրդ դրամը քիչ է:

Ավինյանը կարծում է՝ պետք է մեծ քանակով կոյուղատարեր կառուցել և ջրի կորստով հատվածներում համապատասխան ներդրումներ իրականացնել:

«Գայթակղությունը մեծ է՝ ասելու՝ ա՛յ, «Վեոլիա՛ Ջուր», դու ես միակ մեղավորը, բայց դա միակ ճշմարտությունը չի լինելու: Ճշմարտությունն այն է, որ պետք է ավելի մեծ ծավալով ներդրումներ իրականացնել այդ հնամաշ կոյուղագծերը (բոլորը բարոյապես մաշված են, որտեղ կպնում ես, տրաքում է), պետք է գումար դնել, այդ աշխատանքներն անել»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ իր ասածը, այդուամենայնիվ, թող արդարացում չհնչի հօգուտ «Վեոլիա Ջրի», քանի որ ընկերությունը կարող է ավելի լավ աշխատել:

Ավինյանը նաև նշեց, որ տարեկան հավելյալ մոտ 10 միլիարդ դրամ է հարկավոր հանրապետության ամբողջ ցանցում ներդրումներ անելու համար, նաև նշեց, որ այս մասով Կառավարության հետ քննարկում կա:

«Քննարկումների հիմնական տրամաբանությունն այն է, որ այդ վարձավճարը («Վեոլիա Ջրի» 9-10 մլրդ ամենամյա վճարումը Կառավարությանը – խմբ.) ուղղվի դեպի ներդրումներ»,- ասաց Ավինյանը:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

13 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

14 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

14 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

14 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

14 hours ago