Լրահոս 24/7
24.07.2024

Փոխնախարարն այցելել է Շիրակի մարզի մի շարք դպրոցներ

Փոխնախարարն այցելել է Շիրակի մարզի մի շարք դպրոցներ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Շիրակի մարզի մի շարք ուսումնական հաստատություններ, որոնց կառուցման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրան ուղեկցել են Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջինը ծանոթացել է Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզի պայմաններին:

Այստեղ կառուցման և ներքին հարդարման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ բակային աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Այս համատեքստում կարևորվել է այդ աշխատանքների պատշաճ իրականացումը՝ գլխավորապես հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները: Մանկապարտեզը նախատեսված է 75 երեխայի համար՝ 3 խմբով:

Արաքսիա Սվաջյանը հետաքրքրվել է նաև կադրային ապահովման հարցով՝ մտահոգություն հայտնելով, որ մարզում նախադպրոցական կրթությամբ մասնագետների պակասը լրջագույն խնդիր է: Տեղում քննարկվել է նաև գույքի տրամադրման ընթացակարգը: Այցը շարունակվել է Ազատանի միջնակարգ դպրոցում, որին կից կառուցվում է նոր մասնաշենք:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, մինչ նորակառույց մասնաշենքում ընթացող աշխատանքներին ծանոթանալը, շրջել է գործող դպրոցում, որտեղ սովորում է 710 աշակերտ: Նա տեղեկացրել է՝ դպրոցները վերանորոգվող հաստատությունների ցանկում ներառելուց առաջ իրականացվում է սեյսմիկ գնահատում:

Փոխնախարարն այցելել է նաև Կապսի միջնակարգ դպրոց, որը մոդուլային (տիպային) շենք է. այնտեղ շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են:

Տեղում արձանագրվել են առկա խնդիրները, քննարկվել դրանց հնարավոր լուծումները, ներկայացվել են նաև կատարված փոփոխությունները: Մասնավորապես՝ կարևորվել են ներառականության ապահովման և ջրահեռացման համակարգի անխափան գործարկման աշխատանքները: Դպրոցը նախատեսված է 63 աշակերտի համար:Այցի վերջին կանգառը Գյումրու «Զանգակ» մանկապարտեզն էր, որտեղ բակային աշխատանքները ևս ավարտական փուլում էին:

Տնօրենի խոսքով՝ մանկապարտեզը մանկավարժական կադրերի խնդիր չունի և պատրաստ է ընդունել սաների: Այն նախատեսված է 75 երեխայի համար՝ 3 խմբով:

Ամփոփելով այցը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ՏԻՄ գործընկերների հետ ևս մեկ անգամ քննարկել է մարզում դպրոցաշինության վերաբերյալ ընթացիկ խնդիրները և նախանշել դրանց լուծման ուղիները:

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ