Ցանկանում ենք որ Հայաստանը դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները. Յուրի Քիմ

ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և եվրոպական հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը որպես խոսնակ հանդես գալով «ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր կարգի հաստատման գործում» քննարկմանը խոսել է Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից։

Քննարկմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը, Հայաստանում և Ուկրաինայում նախկին դեսպան ու Քարնեգի ծրագրի Ռուսաստանի եւ Եվրասիայի գծով ավագ փորձագետ Մարի Յովանովիչը, Քարնեգի համալսարանի Եվրոպական ծրագրի տնօրեն, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ նախկին դեսպանը Դեն Բաերը։

Քիմը, մասնավորապես, ասել է.

«Հայաստանը այլընտրանքներ է փնտրում։ Դա չի նշանակում, որ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանում են։ Մենք շատ ենք ցանկանում հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին՝ ուղղված իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, տնտեսական բարգավաճմանը և իր հակառակորդի հետ խաղաղության պայմանագիր ստորագրմանը»։

Մինչ Վաշինգտոնը փորձում է կապեր հաստատել Բաքվի և Երևանի միջև, որպեսզի նրանց հակի խաղաղության համաձայնագրին,այն նաև դիտարկում է «այլ տարբերակներ» ասել է Քիմը՝ նկատի ունենալով USAID-ի օգնությունը Հայաստանին:

«Ընթացիկ ֆինանսական տարում դա մոտ 77 միլիոն է, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան ընդամենը երկու տարի առաջ։ Այդ միջոցները կուղղվեն Հայաստանի կայունությանն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կլիման և պարենային անվտանգությունը և Հայաստանը մեկուսացումից հանելը», – ասել է Քիմը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է…

9 hours ago

Պակիստանում ռուս օդաչուներով ուղղաթիռ է կործանվել

Պակիստանում ռուս օդաչուներով ուղղաթիռ է կործանվել. զոհվել է վեց մարդ։ Այս մասին հայտնում է Reuters–ը։…

10 hours ago

Ես այստեղ եմ կոնկրետ միջոցառման մասնակցելու. Անդրեասյան

Ես հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնություն արարողությանը, լրագրողերին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա…

11 hours ago

Խոշոր հրդեհ` Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում

Սեպտեմբերի 28-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է…

11 hours ago

Իսրայելը հայտարարել է, որ չի պատերազմում լիբանանցիների դեմ

Իսրայելը պատերազմում է շիական «Հեզբոլլահ» շարժման, բայց ոչ Լիբանանի ժողովրդի հետ: Այսպիսի հայտարարություն է արել…

12 hours ago

Տեղի է ունենում Մայր տաճարի Մյուռոնօրհնության արարողությունը

Մայր Աթոռում տեղի է ունենում Մայր տաճարի Մյուռոնօրհնության արարողությունը։ Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Մայր տաճարը…

12 hours ago