Ուկրաինայում խաղաղության հասնելու բանակցությունները չեն կարող ընթանալ առանց Ռուսաստանի և Չինաստանի մասնակցության։ Նման կարծիք է հայտնել Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը «ČTK» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Առանց Ռուսաստանի և Չինաստանի իսկապես անհնար կլինի որևէ խաղաղ բանակցությունների անցկացումը», – ասել է նա: Ըստ նրա՝ Մոսկվան պետք է վերանայի հակամարտության կարգավորման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ Կիևին ներկայացվող պահանջները: «Խնդիրները պետք է լուծվեն միջազգային իրավունքի հարգանքի հիման վրա», – նշել է նա:














