Գերմանիայի դեսպանությունն առաջարկում է վիզայի դյուրացված ընթացակարգ

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ առաջարկել է նոր հնարավորություն ապահով ընթացակարգով դիմել Գերմանիա մուտք գործելու և երկարաժամկետ կացության վիզա ստանալու համար։

«Auslandsportal նոր հարթակը հնարավորություն է տալիս դյուրին և ապահով ընթացակարգով դիմել Գերմանիա մուտք գործելու և Գերմանիայում Ձեր երկարաժամկետ կացության վիզայի համար։ Առցանց լրացրեք Ձեր դիմումը և հանձնեք Երևանում Գերմանիայի դեսպանությանը՝ դիմումի լիարժեքությունը նախապես ստուգելու համար։ Այդպես Դուք առանց սպասելացուցակում նախնական գրանցման կարող եք լավագույնս նախապատրաստվել դեսպանությունում կայանալիք արագացված անձնական հարցազրույցին, որի ընթացքում կներկայացնեք Ձեր բիոմետրիկ տվյալները (մատնահետք և լուսանկար)։

Ներկայիս պիլոտային փուլում հասանելի են միայն երկարաժամկետ կացության համար տրվող որոշակի վիզայի տեսակների (այսպես կոչված Ազգային վիզաների) համար առցանց դիմելու հնարավորությունները։ Վիզայի մյուս տեսակների, հատկապես Շանս-քարտի համար առցանց դիմելու հնարավորությունները կհաջորդեն քայլ առ քայլ»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

23 mins ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

47 mins ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

1 hour ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

2 hours ago

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի համատեղ կոմյունիկեն

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ 2024թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով…

3 hours ago

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի…

3 hours ago