Պայքարը սկսում է Հայաստանի չորս ներկայացուցիչ. Փարիզ-2024

Փարիզում մեկնարկած 33-րդ Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանը ներկայացնող չորս մարզիկ։

Որակավորման փուլը կփորձի հաղթահարել Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենաերիտասարդ անդամը` 21-ամյա լողորդ Վարսենիկ Մանուչարյանը։ Նա հանդնես է գալու բաթերֆլայ ոճի 100 մետր մրցատարածությունում, որի եզրափակիչը ևս նախատեսված է այսօր։

Մեկնարկելու է նաև հրաձգության 10 մ օդամղիչ ատրճանակի որակավորման փուլը։ Այդ մրցաձևում Հայաստանը ներկայացնելու է Էլմիրա Կարապետյանը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը մասնակցելու է հենացատկ վարժության որակավորման փուլին։

Պայքարի մեջ է մտնելու նաև Հայաստանի թիմի ամենատարեց անդամը` Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Վահագն Դավթյանը։ 35-ամյա մարզիկը մասնակցելու է օղակներ վարժության որակավորման փուլին։

Եզրափակիչ դուրս գալու դեպքում Էլմիրա Կարապետյանը վճռորոշ մրցումը կանցկացնի հուլիսի 28-ին։ Իսկ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարելու դեպքում մեդալային պայքար կմղեն օգոստոսի 4-ին։

Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում ունի 15 մասնակից՝ 7 մարզաձևում:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

6 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

7 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

7 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

8 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

8 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

8 hours ago