Գյումրիում մեկնարկել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը

Գյումրիում մեկնարկել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ Գյումրու Աբովյան փողոցում մասնակցել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին։

Մուշեղ Մուրադյանը շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներում, ողջունել արտադրողներին և վստահեցրել, որ նման միջոցառումների կազմակերպումը տոնական միջավայրից բացի Շիրակի մարզ է բերել նաև տնտեսական մեծ ակտիվություն, ֆինանսական զգալի հոսքեր:

«Կառավարությունը մեծածավալ միջոցառումները մայրաքաղաքից ապակենտրոնացնում է մարզեր, մարզկենտրոններից էլ՝ հեռավոր համայնքներ:

Անվճար տրանսպորտային միջոցներ են տրամադրվել, որպեսզի փառատոնի շրջանակներում ցանկացողներն այցելեն Մարմաշենի վանական համալիր, Հառիճավանք, Երերույքի տաճար և այլ պատմամշակութային վայրեր։

Մենք լիազրորությունների սահմաններում, փորձում ենք անել հնարավորն ու անհնարինը, որ կարողանանք ոչ միայն պատշաճ ներկայանալ, այլև մարդկանց այսքան մեծ հոսքն ընդունել։ Նման միջոցառումներին պատրաստվելն ու պատվով հաղթահարելը դարձել է աշխատանքային օրվա բնականոն գործընթաց:

Նախորդ տարի նույն ոգևորությամբ Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Շիրակի մարզը հյուրընկալեց աշխարհի 42 երկրի 181 քաղաքից ժամանած հյուրերի և պատվով ճանապարհեց»,- նշել է Շիրակի մարզպետը:

Փառատոնի շրջանակում վաղ առավոտից բաց են մարզում գործող բոլոր մշակութային հաստատությունները, զվարճանքի վայրերը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…

38 minutes ago

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…

57 minutes ago

ՌԴ-ն երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

1 hour ago

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

2 hours ago

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…

2 hours ago

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

2 hours ago