Լրահոս 24/7

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը աշխատանքային այց է կատարել Վրաստան

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին ընդունել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին։

Կողմերը կարևորել են պաշտպանության բնագավառում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։

Գեներալ-մայոր Արթուր Երոյանը հանդիպել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ջոնի Թաթունաշվիլիի հետ։ Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները։

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի Ազգային պաշտպանական ակադեմիա, վարժանքների ու ռազմական կրթության հրամանատարության համազորային և միացյալ վարժանքների ու գնահատման կենտրոններ, ինչպես նաև սերժանտական ակադեմիա, որտեղ ներկայացվել են կրթօջախների և կենտրոնների գործունեությունն ու ծրագրերը։

Թիվ 1

Recent Posts

Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով

Միացյալ Նահանգները չի դատապարտել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, Վաշինգտոնը փաստացի խրախուսում է իր մերձավորարևելյան դաշնակցին…

9 mins ago

Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ չի լինի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ կլինի։ Միևնույն ժամանակ նա…

21 mins ago

Արևմուտքը ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից. Բորտնիկով

Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, թե Արևմուտքը «սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների…

32 mins ago

Ֆրանսիան ԵՄ-ում ցամաքային զորքերի հրամանատարական կենտրոն է ստեղծում

Ֆրանսիան ԵՄ-ում ցամաքային զորքերի հրամանատարական կենտրոն է ստեղծում ենթադրյալ ռուսական սպառնալիքի ֆոնին, գրում է Le…

43 mins ago

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1.5 մլն դրամ է

Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում…

51 mins ago

ԱՄՆ շուրջ 60 կոնգրեսական դիմել է Բլինքենին

Շուրջ 60 ամերիկացի կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Էնթոնին Բլինքենին՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ…

1 hour ago