Փարիզի որոշ շրջաններ առանց էլեկտրականության են մնացել վթարի պատճառով, հայտնում է actu.fr պորտալը։
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերից երեւում է, որ փողոցներում եւ տներում ընդհանրապես լույս չկա։
Վթարի հետեւանքով առանց էլեկտրաէներգիայի է մնացել մոտ 85 հազար փարիզցիների։ Մասնագետներին հաջողվել է արագ լուծել խնդիրը։