

Ֆասթեքսը հովանավորել է հուլիսի 26-ին Sevan StartupSummit 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հաշմանդամային կիբերսպորտի «Metagait: CyberFootball» մրցույթը, որի կազմակերպիչն էր «ՔայլՏեք»-ը:
Ֆասթեքսի աջակցությամբ ձեռք է բերվել նորարարական MetaGait նեյրովերականգնողականսարքը, որը թույլ է տալիս մի քանի օգտագործողների խաղալ մեկ միջավայրում: Սարքի շնորհիվ խաղացողները, կատարելով քայլքի իմիտացիա, հայտնվել էին վիրտուալ իրականություն և մրցել միմյանց դեմ՝ ֆուտբոլի ձևաչափով։
«Քայլ թեք» ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատու Լիլիթ Սարգիսյանը, կարևորելովխաղերի իրականացումը, նշել է, որ ապագայում դրանք վերածվելու են մեծ մրցաշարերիհամաշխարհային մակարդակով․ «Արդեն երկրորդ տարին է, որ նման մրցույթ ենք իրականացնում, ու սա շատ կարևոր նախադեպ է հատկապես ֆուտբոլի պարագայում, որն աշխարհում մարդկանց մեծ մասի սիրելի խաղերից է։ Երբ սկսեցինք ֆուտբոլի խաղի ստեղծման աշխատանքները, բոլորի մոտ մեծ ոգևորություն էր, հատկապես` սարքն օգտագործողների մոտ», – ասել է նա։
Մրցույթին մասնակցել են 6 անձինք՝ երկու թիմերով։ Նախատեսված էր հաղթող թիմին պարգևատրել900.000 դրամին համարժեք FTN-ով, իսկ պարտվողթիմին՝ 300.000 դրամին համարժեք FTN-ով: Մրցույթի ավարտին, սակայն, թիմերը որոշել են հավասարապես բաշխել ֆոնդը՝ յուրաքանչյուր մասնակցին տրամադրելով 200.000-ական ՀՀ դրամին համարժեք FTN-ներ:
Այս համագործակցությամբ Ֆասթեքսըվերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ձևավորելու տեխնոլոգիապես զարգացած հասարակություն, որտեղ բոլորը կարող են ունենալ հավասար հնարավորություններ՝ անկախ սահմանափակումներից։
Ֆասթեքսի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերինտրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchangeփոխանակման հարթակը, Fastex Card, FastexWallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալտարածքներով, ինչպես նաև Lidus թոքեններիստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելովառկա կանոնակարգերին։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…