Հայաստան
18.11.2019

Ամուլսարի հարցով հանդիպում է տեղի ունեցել Գնդեվազի եւ Ջերմուկի բնակիչների, շահագրգիռ կողմերի հետ

Ամուլսարի հարցով հանդիպում է տեղի ունեցել Գնդեվազի եւ Ջերմուկի բնակիչների, շահագրգիռ կողմերի հետ

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ հանդիպել են Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ։

«Հանդիպմանը ներկա են եղել ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, Քննչական կոմիտեի պետի տեղակալ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը, Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Վիգեն Անանյանը և պատգամավորներ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ջերմուկ և Գնդեվազ համայնքների շուրջ 130 բնակիչներ։ Հանդիպման կազմակերպչական հարցերում աջակցության խնդրանքով նախորդ օրը դիմել էինք Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին՝ խնդրելով նաև, որ հրավիրվեն մեր առանձնացրած թիրախային խմբերի ներկայացուցիչները՝ ավագանու անդամներ, առողջարանային, հյուրանոցային, հյուրատնային, զբոսաշրջային ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, բժշկական և կրթական հաստատությունների ղեկավարներ, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիների ցանցերի և նախաձեռնությունների ներկայացուցիչներ։ Խնդրանքի մաս էր կազմում նաև բազմաձայնության ապահովումը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ներկայությամբ ապահովեցին այդ բազմաձայնությունը։

Հանդիպումը կազմակերպել էինք համայնքի մակարդակով իրազեկմամբ՝ առավել արդյունավետ քննարկում ապահովելու նպատակով։ Փաստացի ցանկացած մարդ ազատ ելումուտ ուներ դահլիճ։ Հանդիպումը նախատեսել էինք նաև չլուսաբանվող և չտեսաձայնագրվող, սակայն իհարկե առանց բովանդակության մասին հանրային խոսելու սահմանափակման։

Հանդիպման նպատակն էր համայնքի բնակիչների ներկա և ներկայացուցչական հատվածին պատմել Կառավարության իրականացված և ձեռնարկվող քայլերը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների հանգուցալուծելու ուղղությամբ։ Հանդիպման նպատակն էր նաև լսել քաղաքացիների հարցերը և հնարավոր մտահոգությունները։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 14-ին մենք հանդիպել էինք նաև դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ և Գնդեվազ համայնքների մի խումբ բնակիչների հետ՝ նույնպես քննարկելու ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակելու լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։

Թեև ընդհանուր գծերով մեր խոսակցության բովանդակության մասին հանրությունը արդեն իսկ գիտի, այդ մասին հաջորդիվ կրկին մանրամասն կխոսենք։ Պարզապես այդ խոսակցության սիրտը իհարկե գտնվում է Ջերմուկ, Գնդեվազ և հարակից համայնքներում, և դրանով են պայմանավորված մեր ինտենսիվ շփումները համայնքի բնակիչների հետ»։

Լրահոս
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան