Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին հրապարակումներին՝ նշելով.
«Ես բամբասանքների և դեղին մամուլի ամենշաբաթյա հիմարություններին չեմ պատասխանում»։
Հարցին՝ «Ձեր հակառակորդներին շատ է հետաքրքրում՝ երբ եք հրաժարական տալու, կամ հրաժարական տալու եք, թե ոչ», Ավանեսյանն արձագանքել է.
«Թող այդպես հարցականների մեջ մնան»։














