CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100?
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսանդր Սարգսյանը (հայտնի որպես Սաշիկ), նրա որդիները՝ Հայկ և Նարեկ Սարգսյանները, կինը՝ Ավրիգա Սարգսյանը և ևս մեկ փոխկապակցված անձ՝ Սոնա Բաղդասարի Սարգսյանը, կանչվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռգնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հարթակից։
Մասնավորապես Սոնա Սարգսյանի, Ավրիգա Սարգսյանի, Նարեկ և Հայկ Սարգսյանների գույքերը, ըստ նրանց հասցեագրված ծանուցագրերի, ենթական են բռնագանձման։
«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որոի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,-մասնավորապես նշված է Սարգսյանի ընտանիքի անդամներին ուղարկված ծանուցագրերում։
Նշենք, Սարգսյանները պետք է Դատախազության հիշյալ վարչություն ներկայանան ս․թ․ օգոստոսի 13-ին։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…