

fip.am-ը գրում է.
1in.am կայքում հոկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պատկանող գույքի վերաբերյալ հոդված էր հրապարակել։ «Հրայր Թովմասյանի «թաքցրած» ունեցվածքը» վերնագրով նյութում նշվում է, որ Թովմասյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագիրը «աղքատիկ» է, մինչդեռ ուղղակի կամ անուղղակի ձևով ՍԴ նախագահին են պատկանում մի շարք անշարժ գույքեր։
Ըստ 1in.am-ի տեղեկությունների՝ Թովմասյանին են պատկանում կամ նրա կողմից տնօրինվում են երկու բնակարան և ավտոկայանատեղի՝ Բուզանդի փողոցում, և տարածք Ալեք Մանուկյան փողոցի 8/1 շենքի 1-ին հարկում։ Բուզանդի բնակարաններից մեկը և Ալեք Մանուկյանի տարածքը, ըստ հրապարակման, գրանցված են Թովմասյանի կնոջ քրոջ (քենու) և նրա ամուսնու անունով։ Կայքը ներկայացրել էր նաև այդ գույքերի ձեռքբերման ուշագրավ մանրամասները։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել 1in.am-ի հրապարակման մեջ Թովմասյանին վերագրվող անշարժ գույքերի կադաստրային պատմությունները՝ պարզելու, թե դրանք իսկապե՞ս պատկանում են Թովմասյանին և արդյո՞ք դրանց ձեռքբերման մանրամասները համապատասխանում են իրականությանը։
Հրայր Թովմասյանի հայտարարագրած գույքը
Հրայր Թովմասյանն արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2014 թվականներին։ 2014- 2017 թթ.-ին եղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։ 2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 2018 թ. մարտի 21-ին ԱԺ կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ։ 2017-ին Ազգային ժողովի պատգամավոր դառնալուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պաշտոնի հայտարարագրում Հրայր Թովմասյանը նշել էր երկու բնակարան, անհատական բնակելի տուն և մեկ ավտոտնակ։ 2018-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում Թովմասյանը նշել էր, որ 2017-ին ձեռք է բերել երեք հողամաս՝ յուրաքանչյուրը 700,000 դրամով։
Ալեք Մանուկյան փող. 8/1
1in.am-ի հրապարակման մեջ նշվում է, որ Ալեք Մանուկյան փողոցի 8/1 շենքի առաջին հարկի տարածքը Թովմասյանը գրանցել է կնոջ քրոջ և վերջինիս ամուսնու անունով։ Այնուհետև՝ նախարար լինելու ընթացքում, Թովմասյանն այդ տարածքը «շուրջ 2 տարի ամսական բավականին խոշոր գումարով հանձնել է վարձակալության «Նոտարական պալատ» ՊՈԱԿ-ին, որը գործում է Արդարադատության նախարարության ենթակայության ներքո»։
Ալեք Մանուկյան փող. 8/1 շենքը կառուցել է «Մ.Գ. Հաուզինգ» ՍՊԸ-ն, որը հիմնադրել է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, 2009-ին մահացած Մելիք Գասպարյանը։ 2006 թ. դեկտեմբերին շենքի առաջին հարկը Գասպարյանի դուստրը՝ Ռուզաննա Գասպարյանը, 52.4 մլն դրամով ($144,000) վաճառել է նույն ընկերության տնօրեն Վոլոդյա Մարտիրոսյանին։
Վերջինս այդ տարածքը 2009-ի մարտին ընդամենը 3 մլն դրամով ($8,100) վաճառել է ՌԴ քաղաքացիներ, Բարնաուլում բնակվող Ռուբիկ Նորիկի Ղազարյանին և նրա կնոջը՝ Սոնա Սամադի Խուդավերդյանին։ Վաճառողի լիազորված անձ հանդես է եկել Հրայր Թովմասյանը։ Իսկ գնորդը, փաստացի, Թովմասյանի կնոջ՝ Լամարա Սամադի Խուդավերդյանի քույրն է։ Հատկանշական է, որ ընդամենը երեք տարի առաջ 52.4 մլն դրամով գնած տարածքը Մարտիրոսյանը Թովմասյանի բարեկամներին փաստացի վաճառել է 17 անգամ էժան։
Նոր սեփականատերերը՝ Հրայր Թովմասյանի ռուսաստանաբնակ քենին և նրա ամուսինը, 2010-ի մարտին այս տարածքը վարձակալության են հանձնել երևանաբնակ Արտաշես Համբարձումյանին՝ ամսական 50,000 դրամով։ Վարձակալության պայմանագրում նշվում է, որ այդ ժամանակ տարածքի ավարտվածության աստիճանը 50-80% է եղել։ Պայմանագիրը լուծարվել է 2012-ի փետրվարին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…