Լրահոս 24/7

Ինչով է պայմանավորված Երևանում օդի աղտոտվածության մակարդակի բարձրացումը

Երևանում օդի աղտոտվածության մակարդակի բարձրացումը հիմնականում պայմանավորված է մթնոլորտային ինվերսիոն շերտի տատանումներով, քաղաքի աշխարհագրական դիրքով և հարևան երկրներից եկող անդրսահմանային արտանետումներով։ Երևանի քաղաքապետարանը GIS համակարգում ներդրել է օդի որակի դիտարկման և կառավարման նոր թվային գործիք: Համակարգի հիմնական նպատակն է կանխատեսել օդի որակի փոփոխությունները՝ հիմնվելով մթնոլորտային շերտերի սպասվող տատանումների վրա։

GIS հարթակի միջոցով արդեն հնարավոր կլինի նախապես տեսնել, թե որ օրերին է սպասվում ինվերսիոն շերտի տատանում, ինչը հանգեցնում է աղտոտվածության կտրուկ աճի։

Սա հնարավորություն կտա նախապես պլանավորել և կիրառել որոշակի սահմանափակումներ, որոնց շնորհիվ նվազագույնի կհասցվեն քաղաքում առաջացող արտանետումները և կմեղմվի աղտոտվածության ազդեցությունը։

Քաղաքապետ Ավինյանն գործակարգավարական նիստի ընթացքում ընդգծել է, որ տեխնոլոգիական նոր լուծումը հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի իրազեկված լինել օդի որակի մասին և ըստ այդմ պլանավորել իրենց ժամանակը դրսում՝ խուսափելով առողջական հնարավոր խնդիրներից։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

8 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

8 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

8 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

9 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

9 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

9 hours ago