Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Թեղուտի ջրագծի կառուցման ընթացքը։
«Ծանոթացա Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի ջրագծի կառուցման ընթացքին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 288 մլն դրամ է, որից 187 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Աշխատանքները կավարտվեն աշնանը»,- ասվում է Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։