Լրահոս 24/7
04.08.2024

Իրանի հանդեպ Իսրայելի գործողությունները ունեն մի հետաքրքիր «երես»․ քաղաքական մեկնաբան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու շաբաթ առաջ՝ հուլիսի 19-ին հայտարարեց, որ իրենց տեղեկությամբ, մի երկու շաբաթ անց Իրանը կունենա միջուկային ռումբ ստեղծելու հնարավորություն:

Իրանի հանդեպ Իսրայելի գործողությունները, կամ՝ Իսրայելի անունից արվող գործողությունները, ըստ էության ունեն մի հետաքրքիր «երես»: «Երեսներն» իհարկե շատ են, եւ դրանցից մեկն էլ այն է, որ Իրանի ուղղությամբ թիրախավորումները կարծես թե իրենց տողատակում պարունակում են այն, ինչը ըստ էության պետք է լեգիտիմացնի Իրանի միջուկային տերություն դառնալու իրավունքը:

Իմ սուբյեկտիվ կարծիքով, տպավորությամբ, Իրանն արդեն ունի միջուկային ռումբ: Դեռ նախորդ տարի առիթ եմ ունեցել ասելու, որ Ռուսաստանից Սու 35-երի ձեռքբերման գործարքը պայմանավորված է առավելապես հենց դրանով, քանի որ Սու 35-երն ունեն միջուկային ռումբ կրելու եւ արձակելու հնարավորություն:

Ինչպես հայտնի է, միայն միջուկային ռումբ ունենալը բավարար չէ, պետք է ունենալ նաեւ այն արձակելու հնարավորություններ, ինչը եւս բավականին բարդ տեխնոլոգիա է:

Երբ ԱՄՆ պետքարտուղարն ասում է, որ իրենց տվյալով «մի երկու շաբաթ անց» Թեհրանը կունենա միջուկային ռումբ ստեղծելու հնարավորություն, ապա դա ըստ էության նշանակում է, որ՝ կամ այդ «մի երկու շաբաթում» Թեհրանի հետ պետք է կատարվի ինչ որ այնպիսի մի բան, որ այդ հնարավորությունը չհասնի «եզրագիծ», կամ պարզապես ԱՄՆ պետքարտուղարն ազդարարում է, որ Իրանը դե ֆակտո այլեւս միջուկային զենք տնօրինող պետություն է, իսկ դա նշանակում է բոլորովին այլ իրավիճակ եւ ուժերի հարաբերակցություն Մերձավոր Արեւելքում»:

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40

Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02

Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42

Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52

Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03

Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28

Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40

Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11