Կոռուպցիայի գործով ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինովացիոն զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերովը՝ հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից:
Նա մեղադրվում է «Պատրիոտ» այգու և ցուցահանդեսային կենտրոնի գործունեության համար հատկացված բյուջետային միջոցները յուրացնելու համար: Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի «խարդախություն» հոդվածով:
Շեստերովի հետ ձերբակալվել է «Պատրիոտ» այգու տնօրեն Վյաչեսլավ Ահմեդովը, նրան ուղարկել են մեկուսարան։
Այգին կառուցվել է պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի օրոք՝ նրա տեղակալ Թիմուր Իվանովի ղեկավարությամբ, որին ապրիլին ձերբակալել էին կաշառքի գործով։
Շեստերովը վեցերորդ գեներալն է, որին ձերբակալել են՝ սկսած ապրիլի վերջից։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…