Լրահոս 24/7
05.08.2024

Մանասյանն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Տավուշ

Մանասյանն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Տավուշ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը օգոստոսի 5-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ:

Այցին մասնակցել են նաև Պաշտպանի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները:

Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն Իջևանում հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ:

Վերջինս ներկայացրել է մարզում առկա խնդիրները, ինչպես նաև առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Անդրադարձ է կատարվել կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող խնդիներին, կանանց զբաղվածությանը, բնապահպանական իրավունքներին, բռնի տեղահանված անձանց իրավունքներին վերաբերելի հարցերին:

Քննարկվել են նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր:

Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ը Պաշտպանի հաստատության կարևոր գործընկերներից է, լուրջ դերակատարություն ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման տեսանկյունից: Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով Տավուշի մարզում հնարավոր կլինի շարունակաբար իրականացնել տարատեսակ ծրագրեր:

Ֆրանսուազ Ժակոբը ևս կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը և ընդգծել մարզերում իրականացվող համատեղ ծրագրերի կարևորությունը:

Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, հանդիպում ունեցել տարբեր հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչների և շահառուների հետ:

Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբը հանդես են եկել ողջույնի խոսքով:

Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կանանց իրավունքները ծավալուն և հետաքրքիր մեթոդաբանությամբ են քննարկման առարկա դարձվում, և դրանց հիմնական առանցքը կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը երաշխավորելն է, գոյություն ունեցող կարծրատիպերը հաղթահարելը, կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում ձևավորելն ու հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժը խթանելն է:«Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։

Միևնույն ժամանակ, եթե ընտրել եք ինչ-որ ճանապարհ թե՛ ձեր, թե՛ մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելու համար՝ երբեք չընկճվեք այս բոլոր մարտահրավերներից: Մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք` մեր իսկ կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում», – ասել է Անահիտ Մանասյանը։

Քննարկման ընթացքում, ի թվս այլնի, բարձրաձայնվել են խնդիրներ` կապված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ անձնական օգնականի ծառայությունների տրամադրման, ֆիզիկական միջավայրի մատչելիության, համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության ապահովման և մի շարք այլ հարցերի հետ:

«Բոլորս էլ ունենք բազմաթիվ առանձնահատկություններ։

Դրա հետ մեկտեղ ապրում ենք միևնույն միջավայրում և ամեն օր բախվում տարբեր թվացող, բայց համանման խնդիրների: Կարևոր է, որպեսզի այնպիսի միջավայր ձևավորենք, որի շրջանակներում մեր առանձնահատկությունները կդառնան հանրային համերաշխության հիմք։

Առանցքային է, որպեսզի համատեղ ջանքեր գործադրվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի և մատչելի միջավայր ստեղծելու ուղղությամբ», – ընդգծել է Անահիտ Մանասյանը:

Տավուշյան այցի ավարտին Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին։

Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով, ծանոթացել երեխաների խնամքի կազմակերպմանը, իրավունքների ապահովման վիճակին, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը:

Այց է իրականացվել նաև խնամատար ընտանիք, ուսումնասիրվել են երեխաների խնամքի տրամադրման պայմանները:

Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` այցի ընթացքում արձանագրված խնդիրները լուծելու նպատակով։

Լրահոս
FlyOne Armenia-ն Airbus ընկերությունից ձեռք կբերի A321-200NX տիպի երկու օդանավ
17:22
FlyOne Armenia-ն Airbus ընկերությունից ձեռք կբերի A321-200NX տիպի երկու օդանավ
«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան
16:35
«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան
ՀՀ-ում կվերացվի պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
16:22
ՀՀ-ում կվերացվի պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյան
16:06
Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյան
«Ցավալի է ՀՀ իշխանությունների կողմից անարձագանք թողնելը»․ Գառնիկ Դանիելյան
15:49
«Ցավալի է ՀՀ իշխանությունների կողմից անարձագանք թողնելը»․ Գառնիկ Դանիելյան
Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնել են Հայաստանի կողքին. վարչապետ
15:34
Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնել են Հայաստանի կողքին. վարչապետ
Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում
15:13
Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում
Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
14:39
Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
Իրանի դեմ պատերազմը էական վնաս չի հասցրել նրա միջուկային ծրագրին. Reuters
14:15
Իրանի դեմ պատերազմը էական վնաս չի հասցրել նրա միջուկային ծրագրին. Reuters
Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ
13:46
Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ
Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է
13:28
Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է
Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս
13:06
Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս
Կասկադի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից. Սոնա Թևանյան
12:41
Կասկադի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից. Սոնա Թևանյան
Նոր գնված 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է. քաղաքապետ
12:28
Նոր գնված 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է. քաղաքապետ
Վրաստանն այսօր հայտնվել է 2013-ի Հայաստանի վիճակում. Սաակաշվիլի
12:08
Վրաստանն այսօր հայտնվել է 2013-ի Հայաստանի վիճակում. Սաակաշվիլի