

Էնդիվը բուսական աշխարհի առեղծվածն է: Հնարավոր է` այն մեկ կամ երկու անգամ է հանդիպել ձեզ աղցանի վրա, գիտե՞ք արդյոք, թե ինչ է այն, կամ ինչո՞վ է այն տարբերվում սովորական հազարի տերևներից։ Մենք ստացել ենք այս պատասխանները, ներառյալ այն, թե ինչպես կարելի է տարբերել այս բանջարեղենի սորտերը և ինչպես լավագույնս վայելել դրանց նրբագեղ համը:
Ի՞նչ է էնդիվը: Էնդիվը դառը, խրթխրթան տերևավոր բանջարեղեն է։ Այն առավել հաճախ հանդիպում է որպես սպիտակ, երկարավուն, բաց կանաչ ծայրերով կամ մի փոքր ավելի փափուկ կարմիր էնդիվով։ Այն սովորաբար մատուցվում է որպես խորտիկ` վրան ինչ-որ բան դրված:
Որո՞նք են էնդիվի տեսակները.
Բելգիական էնդիվ (նաև հայտնի է որպես սպիտակ էնդիվ)-Եվրոպայում աճեցված այս բույսը, թերևս, էնդիվի ամենահայտնի տեսակն է, որն առաջին անգամ հայտնվել է Բելգիայում, 1800-ական թթ.:
Բելգիական էնդիվն ունի գունատ իրար ամուր սեխմված տերևներ՝ թեթև կանաչ ծայրով և չափավոր դառը համով:
Կարմիր էնդիվ-Բելգիական էնդիվի ավելի մեղմ համով զարմիկն է` նույն ամուր տերևներով, ինչ սպիտակ էնդիվը, բայց մուգ կարմիր-մանուշակագույն գույնով:
Էսկարոլ (նաև հայտնի է որպես լայնատերև էնդիվ)-այն լայն, գանգուր կանաչ տերևներով և մեղմ համով է: Այս սորտը ամենից հաճախ օգտագործվում է հազարի փոխարեն աղցաններում կամ ավելացնում են ապուրներին։
Էնդիվի տերևները պարունակում են B վիտամիններ, K, A, C վիտամիններ, այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են երկաթը, կալցիումը, մանգանը, ֆոսֆորը, կալիումը, պղինձը, քլորը, ծծումբը և հակաօքսիդանտ կարոտինը: Էնդիվի ուտելուց ոչ մի վնասակար ազդեցություն չի հայտնաբերվել:
Հետաքրքիր փաստ` Էնդիվի արտաքին տերևների դառնությունն ավելի ուժեղ է, քան ներսի տերևներինը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…