Լրահոս 24/7

Աղետը եկավ 2023 թվականի սեպտեմբերին. Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այսօր վաղ առավոտյան Եվրանյուզը ռեպորտաժ էր տալիս Խորվաթիայից, խորվաթները նշում էին 1995 թվականի Կրաինայի սերբաթափման հերթական տարեդարձը:

200 հազար ուղղափառ սերբեր, որոնք բնակվում էին Խորվաթիայի Կրաինա նահանգում, մի գիշերում ենթարկվեցին էթնիկ զտման իրենց ազգակից, կաթոլիկ խորվաթների կողմից:

Կրաինան իր անկախությունն էր հռչակել Խորվաթիայից՝ ստանալով Սերբիայի, նրա առաջնորդ Սլոբոդան Միլոշևիչի և սերբ դաշտային հրամանատարների զինական աջակցությունը:

90-ական թվականներին Հայաստանում, հատկապես նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԱԳՆ շրջանակներում, խորը մտահոգություն կար, որ Կրաինան կարող է կրկնվել նաև Արցախում: Այդ մտահոգությամբ էր նաև պայմանավորված, որ փոխզիջման փորձ էր արվում:

Ցավոք, ինչպես 1920-ին, հայ քաղաքական իրատեսությունը և իմաստությունը 1998-ին զիջեց մաքսիմալիզմին ու ռոմանտիզմին: Աթեիստ, անաստված, կոմսոմոլ բանդան դարձավ եկեղեցասեր, ազգայնական՝ զավթելով իշխանությունը Հայաստանում և հայրենասիրության անվան տակ դիզելով հարստություն ու հարստահարելով ժողովրդին։

Աղետը եկավ 2023 թվականի սեպտեմբերին:

Ինչպես Արցախի բռնի հայաթափումը, այնպես էլ Կրաինայի սերբաթափումը, գրեթե չարժանացավ միջազգային հանրության դատապարտմանը՝ մի քանի մտահոգություններ ու վերջ:

Բայց ես միջազգային հանրությանը չեմ դատապարտում, քանի որ միջազգային հանրությունը չէ պատասխանատուն մեր աղետների համար:

Մենք ենք պատասխանատուն, որ մեր արկածախնդիր քաղաքականության պատճառով ամեն ինչ արեցինք, որ Արցախում չպահենք բնիկ ժողովրդին»:

Թիվ 1

Recent Posts

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

14 minutes ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

24 minutes ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

41 minutes ago

Քննարկվել են ՀՀ-ի տեխնոլոգիական մրցունակության բարձրացման հնարավորությունները

Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։…

1 hour ago

Հիմա պատրաստվում են համահավաք ու՞ր վերադառնալ

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Երբ…

1 hour ago

Թրամփը զայրացած է ԵՄ-ի սահմանած մաքսատուրքի վրա

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 200% մաքսատուրք կսահմանի ԵՄ բոլոր գինիների, շամպայնի և ալկոհոլային…

2 hours ago