ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակմանը։
«Ես չեմ կարող ասել՝ ինչ տեղի կունենա, կամ ինչ տեղի չի ունենա։ Այդ որոշումը պետք է կայացնի Իրանը։ Մեր դիվանագիտական խողովակներով անընդհատ ազդակներ ենք հղում՝ կոչ անելով փոխանցել Իրանի կառավարությանը, որ էսկալացիան իրենց շահերից չի բխում, և որ մենք կպաշտպանենք Իսրայելը հարձակումներից։
Դա չի բխում նաև տարածաշրջանում որևէ մեկի շահերից։ Ուստի չեմ ուզում ասել, որ դա անխուսափելի է։ Իհարկե, ռիսկ կա, և այդ պատճառով մենք շարունակում ենք այդ բանակցությունները»,- ասել է Միլլերը:
Նա հավելել է, թե ԱՄՆ-ը չէր ցանկանա, որ Իրանը պատասխան գործողություններ ձեռնարկի։ Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել Իսրայելը ոչ միայն Իրանից, այլև Իրանի հետ կապ ունեցող խմբավորումներից։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…
«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…
«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, թե մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել…
Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտին: Երկրի ԱԳՆ-ի «X»-ի էջում…