«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը հրավիրում է ավտոերթի: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:
Հարգելի հայրենակիցներ, Ժողովրդական Արդարության Ազգային Շարժման հռչակագրով Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի օրը՝ նոյեմբերի 22-ը ամրագրել ենք հայրենատիրության օր: Նոյեմբերի 22-ին ժամը 11:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացից Ժողովրդական Արդարության Ազգային Շարժման շրջանակներում կմեկնարկի ավտոերթ նվիրված հայրենատիրության օրվան: Այդ օրը Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության անունից պաշտոնական նամակ կհանձնվի ԱՄՆ դեսպանատուն և Երևանի քաղաքապետարան՝ Երևանում ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի արձանը տեղադրելու պահանջով Բոլոր նրանք ովքեր ունեն մեքենաներ կարող են միանալ: Տեր կանգնենք մեր հայրենիքին, տեր կանգնենք մեր ազգային ինքնությանը և մեր ազգային ներկային և ապագային:
Անի Զախարյան

















