Լրահոս 24/7
06.08.2024

Քննարկվել է հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագիծ

Քննարկվել է հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագիծ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 10-րդ նիստում քննարկվել են ՀՀ Արարատի, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևան քաղաքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր:

Օրակարգում ընդգրկված հարցերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Բեխի անապատ» համալիրի եկեղեցու հարավային և արևելյան պատերի մասնակի ամրակայման նախագիծն արժանացել է հավանության:

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի թիվ 202/4 հասցեի բնակելի տան նախամուտքի և տանիքի վերակառուցման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի՝ ներկայացված դիտարկումները հաշվի առնելու պայմանով։

Նիստում քննարկված հարցերից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 3/1-1 հասցեում բացօթյա սպասարկման տարածքի էսքիզային առաջարկը մերժվել է: ՀՀ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի Սպիտակ վանքի Սուրբ Աստվածածին միանավ եկեղեցու (13-րդ դար) եկեղեցական խցերի վերականգնման և օգտագործման, ինչպես նաև տաղավարների տեղադրման և տարածքի բարեկարգման նախագիծը, լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, վերադարձվել է լրամշակման:

ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների hուշարձանի հարակից տարածքում եկեղեցու կառուցման առաջարկը համարվել է ընդունելի:

Նիստում քննարկվել է նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փող. հ. 1 հասցեում գտնվող «Արմենիա» հյուրանոցային համալիրի գլխավոր հուշարձան-մասնաշենքի ֆասադային վնասված ստորին (գետնախարիսխների) հատվածների վերականգնման մեթոդաբանության հարցը. որոշվել է այն դիտարկել Հրապարակի համալիրի համատեքստում՝ հնարավորության դեպքում ներգրավելով միջազգային փորձագետների

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ