Լրահոս 24/7

Բերբոքն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Մերձավոր Արևելքում բոլոր կողմերին կոչ է արել հրաժարվել էսկալացիայից։

«Դրանից ոչ ոք չի շահում, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ստիպված լքել իրենց տները, և ավելի ու ավելի շատ երեխաներ են կորցնում իրենց ծնողներին: Եվս մեկ պատերազմը միայն նոր տառապանքներ կբերի բոլոր կողմերին։ Իրավիճակը շրջելու հնարավորություն դեռ կա»,- X-ի իր էջում գրել է Բերբոքը։

Նրա խոսքով՝ չի կարելի բաց թողնել հումանիտար հրադադարի և պատանդների ազատման հնարավորությունը, ինչը, նրա խոսքով, կնպաստի նաև տարածաշրջանում ապաէսկալացիային։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և սերտ կապի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ։

Դաշնային կառավարության ճգնաժամային խումբն այսօր կրկին հանդիպում է անցկացրել արտաքին գործերի նախարարությունում»,- նշել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

5 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

9 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

9 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

9 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

9 hours ago