Լրահոս 24/7

Պաղեստինյան հարցը վերահսկվում է Իրանի և Համասի կողմից. Կաց

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Յահյա Սինվարի նշանակումը ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման առաջնորդի պաշտոնում ապացուցում է, որ «պաղեստինյան հարցն այժմ ամբողջությամբ վերահսկվում է Իրանի և Համասի կողմից»․

«Առանց Գազայում իսրայելական գործողությունների՝ այդ տարածքն ամբողջությամբ կանցնի ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ: Հրեաստանում և Սամարիայում Աբասը և Պաղեստինի իշխանությունները գոյատևում են միայն Համասի և Իսլամական ջիհադի ենթակառուցվածքների դեմ Իսրայելի ինտենսիվ ռազմական գործողությունների շնորհիվ, որոնք աջակցվում և առաջ են մղվում Իրանի կողմից», – գրում է նա X-ում:

Կացը Իրանին մեղադրել է մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու մեջ․

«Դա արվում է Հորդանանի ռեժիմը ապակայունացնելու և այնուհետ Հրեաստանում և Սամարիայում փախստականների ճամբարները և ողջ տարածքը զենքով ու ֆինանսավորմամբ ողողելու, ինչպես նաև արևելքից Իսրայելի բնակչության հիմնական կենտրոնների դեմ մեկ այլ ահաբեկչական ճակատ ստեղծելու համար», ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

3 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

4 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

5 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

5 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

5 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

6 hours ago