Լրահոս 24/7

Կուրսկում «բացվել» է ուկրաինական ճեղքման ճանապարհը. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Ի՞նչ է կատարվում Կուրսկի ուղղությամբ, որտեղ ուկրաինացիները մի քանի հարյուր հոգանոց ստորաբաժանումով հատել են ՌԴ սահմանն ու մի քանի կմ գնացել առաջ:

Իհարկե, կարծիքները կարող են լինել շատ, բայց Կուրսկում տեղի ունեցողին նայում եմ ոչ թե ռազմաճակատային-պատերազմական, այլ ներռուսական տրամաբանության համատեքստում:

Այո, կարող է հնչել տարօրինակ, իհարկե: Բայց այն, ինչ կատարվել է Կուրսկի ուղղությամբ, ըստ էության, «պատասխանն» է այն կոռուպցիոն բացահայտումների շղթայի, որ կատարվում է ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Իմ համոզումն է, որ Կուրսկում «բացվել» է ուկրաինական ճեղքման ճանապարհը: Ուկրաինայում աշխարհաքաղաքական պատերազմն ունի շատ շերտեր․ փողայինը դրանցից մեկն է:

Այնտեղ ճակատային գիծն անցնում է համաշխարհային ֆինանսական համակարգի հոսքերով, և այդ նույն գիծն է անցնում ՌԴ ՊՆ-ում կատարվող բացահայտումների տեսքով»:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

16 minutes ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

23 minutes ago

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

33 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

53 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

1 hour ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

2 hours ago