Լրահոս 24/7

Բերքաբեր-Ղըզըլհաջիլի հատվածից ադրբեջանական հենակետը հետ է քաշվել

Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից շուրջ մեկ ամիս առաջ ադրբեջանական հենակետը հետ է քաշվել։ Այս մասին «Ազատության»-ը հայտնել է Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը։

«Նրանք հեռացել են վաղուց՝ հուլիսի սկզբներին, եթե չեմ սխալվում: Այն հատվածում, որը իրենց դիրքն էր նախկինում, իրենք էդ դիրքից դուրս են եկել, հիմա մեր սահմանապահն է էդտեղ ծառայություն իրականացնում», – ասաց Տիգրան Հարությունյանը:

Ավելի քան 30 տարի ադրբեջանական կողմն իր հսկողության տակ է պահում Բերքաբերի հողը ջրամբարի ափից մինչև Փայտասարի գագաթ՝ շուրջ 900 հեկտար հայկական տարածք։ Սահմանազատման այս գործընթացում, սակայն, որոշում կայացվեց այդ հատվածը չսահմանազատել։

Կառավարությունը հրապարակեց քարտեզ՝ մանուշակագույնով ընդգծելով, թե որ տեղանքն են ճշգրտում այս փուլում։ Այդ ընդգծված հատվածում էր մնացել չհեռացող ադրբեջանական դիրքը։

«Կարճ, բայց ողջամիտ ժամկետում» պիտի հայկական ու ադրբեջանական զինված ուժերը հետ քաշվեին և տեղը զիջեին սահմանապահներին. այս տարածքի ադրբեջանցիները հեռացան վերջերս։

Այսօր Բերքաբերում պայթյունների ձայներ էին:

«Այսօր միներ [ականներ՝ ռուսերեն] են պայթեցնում՝ Ղըզըլհաջիլիի սահմանազատած մասերում», – «Ազատությանն» ասաց Բերքաբեր համայնքի բնակիչ Ռադիկ Զարգարյանը:

Պայթյունի ձայները ջրամբարի աջ կողմից են, բնակիչները ենթադրում են՝ հայկական կողմն ականազերծում է այն տարածքները, որտեղից հեռացել է ադրբեջանական զինուժը։

Վարչական ղեկավարը հաստատում է.

«Մի պոստից են դուրս եկել, բայց էդ արանքը բավականին հատված է, որը մաքրվում է այս պահին»:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

14 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

14 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

15 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

15 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

15 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

16 hours ago