Կիևի հանցավոր ռեժիմը շարունակում է հարվածներ հասցնել Ռուսաստանի քաղաքների և գյուղերի անմեղ բնակիչներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ուկրաինացի նեոնացիստները, անհաջողություններ կրելով մարտական գոտում, արյունալի ահաբեկչական գործողություններ են իրականացնում խաղաղ բնակչության դեմ։ Ռուսական զինուժը վճռական հակահարված է տվել հակառակորդին, որն զգալի կորուստներ է կրել։ Կուրսկի շրջանում իրենց բարբարոսական հարձակմամբ ուկրոբանդերիտները փորձեցին խուճապ սերմանել շրջանի բնակիչների շրջանում և գոնե որոշակի ակտիվություն դրսևորել հակամարտության գոտում Ուկրաինայի զինված ուժերի մշտական անհաջողությունների ֆոնին։ Ակնհայտ է, որ այստեղ էլ նեոնացիստների հաշվարկները չիրականացան»,- գրել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այս բոլոր արյունալի հանցագործությունները տեղի են ունենում Արևմուտքի լռության ֆոնին, որը շարունակում է քողարկել կիևյան ռեժիմին։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը կողքից չմնալ և խստորեն դատապարտել Կիևի ռեժիմի հանցավոր գործողությունները։ F-16 կործանիչների մատակարարումն Ուկրաինայի զինված ուժերին չի լինի այն «կախարդական հաբը», որի վրա հույսը դնում է Կիևը։ Նրանք չեն կարողանա ազդել մարտական գոտում իրավիճակի վրա և հետևողականորեն ոչնչացվելու են ՌԴ ԶՈւ-ի կողմից»,- ասել է նա։
Զախարովան ընդգծել է Ուկրաինայի «ապառազմականացման և նրա տարածքից բխող սպառնալիքների վերացման հատուկ ռազմական գործողության առաջադրանքների արդիականությունը»։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…