Մենք այսօր ավելի շատ մեր հարգարժան թոշակառուներին պատրաստում ենք ռեալ սպասվող իրավիճակին: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պարզաբանելով.
«Որովհետև, միևնույն է, էլեկտրոնային առևտուրը դոմինանտ է լինելու և էլեկտրոնային առևտրի պարագայում կանխիկը ուղղակի անօգտագործելի է դառնալու, զարգացած երկրներում դա ուղղակի չի էլ քննարկվում, այդ իմաստով շատ ճիշտ բան ենք անում, ճիշտ ուղղությամբ ենք գնում»:














