Արևմուտքը Հարավային Կովկասում կործանարար օրակարգ է քարոզում, որի նպատակն է մասնատել տարածաշրջանը և քանդել պատմական կապերը Մոսկվայի հետ․ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արևմուտքը Հարավային Կովկասում կործանարար օրակարգ է քարոզում, որի հիմնական նպատակը նույնն է՝ մասնատել տարածաշրջանը՝ ոչնչացնելով Ռուսաստանի պատմական կապերն իր ավանդական դաշնակիցների և հարևանների հետ»,- ասել է Զախարովան։